News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հայաստանի հանրապետական խմբակցության պագամավոր Նաիրա Կարապետյանի հետ:

Նաիրա Կարապետյան` մարդ, ով...

Ով շատ բարի է` իմ ընկերների պնդմամբ:

Ձեր բնավորության ամենաուժեղ եւ թույլ կողմը:

Իմ լավատեսությունը, չնայած ամեն ինչին, ես հավատում եմ մարդիկանց, դա իմ ուժեղ եւ թույլ կողմն է:

Կյանքը...

Կյանքը շատ հետաքրքիր եւ գեղեցիկ հեքիաթ է ինձ համար:

Հեքիաթում ի՞նչ դեր ունեք:

Գլխավոր:

Ամենալավ եւ ամենավատ օրերը:

Ամեն օր, երբ տեսնում եմ լավը, իսկ ամենավատ օր դեռ չեմ ապրել:

Ամենառոմանտիկ հիշողությունը:

Տպավորվել է վերջերս քրոջս երեխայի ծննդյան օրը նրա ժպիտները:

Ամենախենթ քայլը, որ դուք եք արել կամ հանուն ձեզ են արել:

Երեք-չորս տարի առաջ ծաղիկներով պատուհանիս տակ գրել էին «Ես քեզ սիրում եմ»:

Ինչի՞ց եք վախենում:

Դավաճանությունից:

Ի՞նչ կյանքում չեք անի:

Ինքս չեմ դավաճանի եւ չեմ ստի:

Ի՞նչն է ձեզ հունից հանում:

Անարդարությունը:

Ամենառիսկային քայլը, որ դիմել եք:

Շատ եմ դիմել ռիսկային քայլերի, չեմ կարող ասել, թե որն է ամենառիսկայինը, բայց հաճախ եմ ռիսկի դիմում:

Սերեր:

Ունեցել եմ:

Տղամարդիկ:

Շատ տարբեր են, տարբեր մտածելակերպով, ամեն դեպքում կատարյալ չեն լինում երբեք, բայց չեմ հուսահատվում, հուսով եմ կգտնեմ այն միակին, ով կգնահատի եւ կգնահատվի իմ կողմից:

Գեղեցկությունը կփրկի՞ աշխարհը:

Այն մեծ ազդեցություն կունենա, եթե գեղեցկության հետ մեկտեղ կա նաեւ խելք:

Ի՞նչն է կյանքում կարեւոր ձեզ համար:

Ընտանիքս:

Փողը, հարստությունը, մեքենան, պաշտոններ:

Այդ ամենը ձեռքբերովի են եւ անցողիկ:

Ինչի՞ց եք ուրախանում եւ տխրում:

Յուրաքանչյուր օրվանից, լավ անցկացրած ժամանակից, տխրում եմ անարդարւթյունից:

Ձեր երջանկությունը բանաձե՞ւ ունի:

Ունի`  ընտանիք, հանգստություն, առողջություն, կարիերա:

Սիրելի արտահայտություն:

Չերչիլի հայտնի արտահայտությունը` երբեք, երբեք եւ երբեք մի հանձնվիր:

Ի՞նչը կփոխեիք ձեր մեջ` արտաքին եւ ներքինում:

Կցանկանայի ավելի ռեալիստ լինել, շատ օպտիմիստ մարդ եմ

Ամենաշատը ո՞ւմ եք զայրացնում:

Կարծում եմ, որ կունենամ նաեւ թշնամիներ, ում իմ հաջողություններով կարծես թե զայրացնում եմ:

Ամենամեծ հաղթանակը ձեր կյանքւմ:

Որ ես կամ:

Պարտություն:

Չեմ ունեցել եւ հուսով եմ, որ չեմ ունենա:

Ներողություն խնդրո՞ւմ եք:

Եթե մեղավոր եմ, միշտ:

Ձեր կյանքի միակ եւ ամենաթանկ մարդը:

Ծնողներս:

Անփոխարինելի մարդիկ կան, թե ոչ:

Անփոխարինելի մարդիկ  ընդհանրապես չեն լինում, բայց ամեն մեկի կյանքում լինում է մեկը, ով անփոխարինելի է:

Չիրականացված երազանք:

Փոքր ժամանակ երազում էի երգչուհի դառնալ:

Սիրելի զբաղմունք:

Գիրք կարդալ:

Վերջին կարդացած գիրք:

Վերջերս կարդացել եմ Թոնի Բլեյերի «Ճանապարհորդությունը»:

Նաիրա Կարապետյանը` խոհանոցում:

Շատ համեղ ճաշատեսակներ է պատրաստում եւ նորարություններ է միշտ անում:

Գուշակների այցելե՞լ եք, աստղագուշակ կարդո՞ւմ եք:

Ես կարդում եմ աստղագուշակ, բախտագուշակների չեմ այցելել եւ հուսով եմ, որ երբեւէ կարիք չի լինի, նման հոգեվիճակում չեմ հայտնվի:

Ամենաթանկ նվերը, որ ստացել եւ նվիրել եք:

Ամենաթանկ նվերը, որ  նվիրել եմ, չեմ կարող ասել, ում նվիրել եմ, նրանք պետք է գնահատեն, իսկ ամենաթանկ նվերը, որ ստացել եմ, ընկերուհուս երկու տարեկան տղան իր ձեռքով թղթից ծաղիկներ էր պատրաստել:

Ի՞նչ եք երազում այս պահին:

Երազում եմ հայտնվել հանգիստ տեղում, որտեղ հով կլինի, կամ որեւէ գեղեցիկ լողափում, որովհետեւ շատ եմ հոգնել, շատ եմ շոգել:

Նշենք, որ Նաիրա Կարապետյանը եւս Աժ-ի երիտասարդ, չամուսնացած նորաբնակ պատգամավորներից է: Մասնագիտությամբ արեւելագետ-դիվանագետ է, մասնակցել է մի շարք միջազգային դասընթացների: Աշխատել է  ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, այնուհետեւ` ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության PR պատասխանատու, ԱԺ պատգամավորի օգնական եւ այլն: 2008թ. ՄԻԱԿ կուսակցության անդամ է, պատգաամվոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի հետ: 

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ