News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:

Էլինար Վարդանյան` մարդ, ով…

Ով իրեն պատկերացնում է երջանիկ միայն իր ընտանիքի հետ եւ միեւնույն ժամանակ ցանկանում է, որ իր ընտանիքի երջանկությունը լիարժեք լինի այս երկրում:

Սկզբունքը:

Ապրել այնպես, որպեսզի որեւէ կերպ վնաս չհասցնել շրջապատի մարդկանց:

Կուռքեր:

Չկան

Ֆոբիաներ:

Չունեմ:

Անփոխարինելի մարդիկ կա՞ն, թե՞ չկան:

Կան, ինձ համար իմ ընտանիքի անդամներն են անփոխարինելի:

Երեխաները:

Ունեմ երկու երեխա` աղջիկ եւ տղա, իմ կյանքի իմաստն են:

Ընտանիքը:

Ունեմ շատ սիրող եւ իմ կողմից շատ սիրված ընտանիք` ծնողներ, ամուսին, երեխաներ, իմ համար ընտանիքը շատ կարեւոր է, ինչպես ցանկացած կնոջ համար:

Երջանկության Ձեր բանաձեւը:

Երջանկության բանաձեւը հետեւյալն է` սիրելիս սիրել հավերժ եւ  անսահման, եւ երբեք թույլ չտալ, որ սերը վերածվի ատելության:

Տղամարդիկ...

Կարեւորում եմ  տղամարդկանց մի շարք հատկանիշներ` համարձակություն, ներողամտություն, լսելու, հասկանալու ընդունակությունը: Իմ ամուսնու մեջ գտել եմ այդ բոլոր հատկանիշները եւ դրանով երջանիկ եմ:

Ձեր կյանքի ամենառոմանտիկ երեկոն:

Եղել է Սանկտ Պետերբուրգում, երբ ամուսնուս հետ դեռ նոր էինք հանդիպում, ժամադրվել էինք:

Ձեր թուլությունները:

Իմ ուժը, ինչպես նաեւ իմ թուլությունները, իմ երեխաներն են:

Ձեր բնավորության ամենաուժեղ գիծը:

Համառությունը:

Ձեր մասին ամենանհեթեթ առասպելը:

Կարծես թե չկա:

Սիրած եւ չսիրած գործեր:

Գրականության ոլորտից կասեմ, սիրելի գործերից է «Հարյուր տարվա մենությունը», չսիրած գործերը չեմ ցանկանա նշել, որովհետեւ ստիպված պետք է քաղաքականցնեմ:

Գուշակների երբեւէ՞ այցելել եք:

Երբեք:

Երազներ տեսնում եք:

Իհարկե, բայց հաճախ առավոտյան շատ արագ մոռանում եմ, թե ինչ երազ եմ տեսել:

Ամենաշատը ինչի՞ց եք նյարդայնանում:

Անարդարությունից:

Խոհանոցում:

Սիրում եմ խոհանոցը, եւ ասում են` շատ լավ եմ պատրաստում:

Ի՞նչ կենդանի եք սիրում:

Շուն:

Չիրականացված երազանք:

Կարծես թե չկա: Կան երազանքներ, որոնք սպասում եմ, որ կիրականան:

Լինում է, չի լինում:

«Լինում է, չի լինում» իմ մանկության ամենասիրելի հաղորդումն էր եւ որտեղ էլ լինեինք, ես ստիպում էի ծնողներիս անպայման վերադառնալ տուն, որպեսզի ես նայեմ այն: Հետագայում այդ հաղորդումը դարձավ «Հեքիաթն է կանչում»:

Ամենաշատը ի՞նչ հարցից եք նյարդայնանում:

Դուք որպես կին, երբեւէ դժվարություն ունեցել եք`ելնելով սեռական խտրականությունից: Անչափ նյարդայնանում եմ այդ հարցից:

 

Նշենք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ,34-ամյա Էլինար Վարդանյանը եւս ԱԺ-ի նորաբնակներից է: Ավարտել է դատական փորձաքննությունների ինստիտուտը, փաստաբան է: Աշխատել է Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնում` որպես գործադիր տնօրեն, «Առաջին հիպոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունում` որպես իրավախորհրդատու:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ