«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:
Ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ:
Սովորական մարդ-մահկանացու:
Աշխարհը, կյանքը եւ Դուք:
Կարծես թե իրար հետ լեզու գտել ենք:
Տանը, աշխատավայրում եւ ընկերների հետ, ինչպիսի՞ն եք:
Նույնը չեմ, բայց այնքան էլ տարբեր չեմ:
Զայրանում եք, երբ...
Չեմ կարող չզայրանալ:
Զարմանում եք, երբ...
Քիչ եմ զարմանում:
Ձանձրանում եք, երբ...
Պաշտոնյայի կենաց են խմում:
Հուսահատվում եւ հիասթափվում եք, երբ...
Պայքարելու ցանկությունս կորում է:
Հպարտությունը:
Մարդու գլխավոր ստորագրություններից է:
Ուրախությունը:
Մարդու համար կենսական անհրաժեշտություն:
Տխրությունը:
Նույնը, ինչ ուրախության դեպքում:
Հոգսերը:
Անիմաստ կլիներ կյանքն առանց դրանց:
Ամենառոմանտիկ քայլը:
Դեռ առջեւում է, կարծում եմ:
Խենթություններ:
Մարդ դառնալու ճանապարհին անհրաժեշտ սնունդ:
Սերեր:
Եզակի դեմքով եմ ընդունում, հաջորդները` կրկնություն են:
Կանայք:
Կանայք ինձ համար բլից-հարցազրույց չեն:
Ընտանիք:
Ըստ ճաշակի` պետության միկրոմակետ:
Երեխաներ:
Սկզբում` ինքնահաստատման ձեռագիր, հետո` կյանքին կապող պորտալար:
Թուլություններ եւ թերություններ:
Առանց դրանց` անլիարժեք մարդ:
Ինչի՞ համար եք զղջում:
Երկար պիտի մտածեմ:
Ի՞նչ կփոխեիք Ձեր մեջ եւ շրջապատում:
Թողնենք միայն բնությունը կատարյալ մնա:
Ինչո՞վ եք բարկացնում ուրիշներին:
Բարկացողներին հարցրեք:
Ումո՞վ կամ ինչո՞վ եք հիանում:
Իմ այգու եղեւնիով:
Ամենաշատն ինչքա՞ն եք սպասեցրել եւ ինչքա՞ն եք սպասել:
Ասում են` պունկտուալ եմ:
Ամենաթանկարժեք իրը, որ ունեք (ժամացույց, մեքենա, թանկարժեք նկար եւ այլն)
Նկար:
Խաղաքարտ, նարդի, դոմինո, շախմատ, շաշկի...
Նաեւ` երաժշտություն ու օղի:
Նշենք, որ 57-ամյա Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ում նորաբնակրներից չէ, 1990-2000թ նա երեք անգամ ընտևրվելէ ԱԺ պատգամավոր` որպես ՀՅԴ անդամ: Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, լրագրող է, քաղաքական գիտությունների թեկնածու:է: Աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմում` խմբագիր, քաղաքական մեկնաբան, ՀՀ գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում եւ այլն:
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, ՀԱԿ խմբակցությունից Լյումդիլա Սարգսյանի հետ:
Շարքը` Ինգա Մարտինյանի