News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:

Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ մարդ եք:

Սովորական մարդ եմ` մարդկային բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ:

Իսկ ինչպե՞ս Ձեզ կբնութագրեն շրջապատի մարդիկ:

Սովորաբար ինձ շրջապատում գնահատում են որպես ընկերասեր, աշխատասեր եւ նպատակասլաց մարդու:

Ձեր առավելությունները եւ թերությունները:

Թերությունս այն է, որ շուտ եմ բռնկվում, իսկ առավելությունը այն  է, որ չեմ սիրում, երբ ստիպում են ինձ լավ բաներ ասել ինքս իմ մասին:

Շփվո՞ղ եք. շա՞տ ընկերներ ունեք:

Շփվող եմ, ունեմ բավականաչափ ընկերներ:

Ո՞րն է ձեր կարգախոսը:

Լինել անդավաճան եւ սկզբունքային:

Ամենամեծ սուտը, որ ասել եք:

Երբեմն լինում են դեպքեր, երբ մի անմեղ սուտը կարող է շատ բաներ տակնուվրա անել:

Կարող եք ձեր մասին այնպիսի մի սուտ ասել, որ թագավորության կեսը տանք ձեզ:

Ես աչք չունեմ NEWS.am-ի թագավորության վրա, հետեւաբար թող ձեր թագավորությունը ձեզ մնա, ինչպես ասում են` Աստծունը` Աստծուն, թագավորինը` թագավորին:

Իսկ ո՞րն է Ձեր մասին տարածված ամենաանհեթեթ բամբասանքը:

Հիշողությանս մեջ նման բան չի տպավորվել:

Ձեր ամենամեծ մեղքը ո՞րն է:

Տա Աստված, որ ամենամեծ մեղքս չգործեմ:

Ո՞րն է Ձեր վատագույն սովորությունը:

Գիշերը ուշ քնելը:

Ինչի՞ համար եք ամենաշատը ափսոսում:

Ափսոսում եմ չարածներիս համար: 

Ամենահամարձակ  քայլը:

Ապրել եմ սովորականի նման, իմ կյանքը այսպիսին է, համարձակ դրվագներ եղել են, բայց չեմ կարողանում մատնանշել,թե որն է ամենահամարձակը:

Ի՞նչն  է առավել շատ բավականություն պատճառում Ձեզ կյանքում եւ աշխատանքում:

Մարդկանց օգնելը: Գործի բերումով շատ եմ առնչվում Ջավախքի եւ ջավախքցիների հիմնախնդիրների հետ եւ աշխատում եմ առավելագույնս նպաստ բերել այդ խնդիրների լուծմանը:

Ո՞րն է Ձեր սիրելի, նախընտրելի զբաղմունքը:

Ընթերցանությունը, ձկնորսությունը, լողը:

Ո՞ր ժանրի գրքերին եք նախապատվություն տալիս, եւ ո՞ր հեղինակներին:

Ընթերցում եմ` ըստ տրամադրության եւ անհրաժեշտության:

Վերջին անգամ ե՞րբ եք գիրք կարդացել:

Կարդում եմ գրեթե ամեն օր:

Հավատո՞ւմ եք աստղագուշակին, եւ գուշակություններին:

Չեմ կարեւորում:

Ամենաշատն ինչի՞ց եք վախենում:

Ինքնաթիռով թռչելուց:

Ի՞նչ կենդանի եք սիրում, եւ ո՞ր հատկանիշի համար:

Սիրում եմ շուն` հավատարմության համար:

Հաջողության հասնելու Ձեր բանաձե՞ւը:

Հետեւողականություն, ազնվություն, տքնաջան աշխատանք:

Ո՞րն է Ձեր կյանքի լավագույն օրը:

Որդուս ծննդյան օրը:

Երջանկությունն ի՞նչ գույն ունի:

Վառ նարնջագույն:

Ե՞րբ եք սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ:

Ուսանողական տարիներից:

Ի՞նչ է Ձեզ համար քաղաքականությունը:

Քաղաքական ոլորտում առաջ քաշված նպատակների իրականացման միջոց:

Ձեր կարծիքով, ո՞վ է ՙբոլոր ժամանակների եւ ժողոովուրդների՚ քաղաքական գործիչը/ կամ գործիչները:

Ջուզեպպե Գարիբալդի, Մահաթմա Գանդի, Ջորջ Վաշինգտոն, Օլիվեր Կրոմվել, Օտտո Ֆոն Բիսմարկ: 

20-21-րդ դարերի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք զրուցել:

Նիկիտա Խրուշչովի եւ Ջոն Քենեդու հետ:

Ի՞նչն է երիտասարդներին բերում քաղաքականություն:

Քաղաքական ակտիվությունը, դրական առումով կարիերիզմը, հայրենիքի ապագայի համար մտահոգությունը:

Ձեր կարծիքով կուսակցական երիտասարդներն ինչո՞վ են տարբերվում անկուսակցականներից:

Կուսակցական երիտասարդները համեմատաբար ավելի քաղաքականացված են:

Քաղաքականության մեջ  լինելու պատճառով` ո՞ր նախասիրություններից եք ստիպված եղել հրաժարվել:

Ոչ մի նախասիրությունից: Այնպիսին  եմ, ինչպիսին եղել եմ:

Ո ՞րն է Ձեր ամենառոմանտիկ հիշողությունը:

1996թ. Ապրիլյան մի գեղեցիկ օր էր: Առաջին անգամ ժամադրվել էի ապագա կնոջս հետ: Ծաղիկներ դրեցինք Ծիծեռնակաբերդում, սուրճ խմեցինք, քայլեցինք անձրեւի տակ: Անմոռանալի հիշողություն է…

Սնցած սերեր:

Իմ կարծիքով ավելի շատ դրանք հրապուրանքներ են եղել:

Ձեր ընտրյալը, կարո՞ղ եք հրապարակավ նրան սեր խոստովանել:

Իմ կինն է` Սուսաննան, ով շատ գեղեցիկ է, մշտաժպիտ, բարեհամբույր, հյուրասեր, ընկերասեր եւ միշտ դժվարությունների պահին կողքիս է: Մի քիչ դժվար է հրապարակավ սեր խոստովանել, բայց կասեմ` ես սիրում եմ իմ կնոջը:

Ծխախոտ խմիչք եւ մոլախաղեր:

Չեմ ծխում, ծխել եմ եւ թողել եմ ծխելը, կոչ եմ անում բոլոր ծխողներին այդպես վարվել: Խմում եմ, երբ որ միջավայրը տրամադրող է` մտերիմներիս հետ, սիրում եմ վիսկի, կոնյակ եւ տնական օղի: Ընկերական միջավայրում շատ սիրում եմ բլոտ խաղալ, եւ պարտվողը  հյուրասիրում է մյուսներին:

Հաճախա՞կի եք դուք հյուրասիրում:

Չեմ սիրում պարտվել, աշխատում եմ միշտ հաղթել, բայց եթե պարտվում եմ, անպայման հյուրասիրում եմ:

Ի՞նչ եք պատրաստում խոհանոցում եւ ի՞նչ եք սիրում ուտել:

Որոշ ժամանակ վարձով եմ ապրել եւ պատրաստել եմ, ամենահեշտ եւ արագ պատրաստվող ճաշատեսակը` տապակած կարտոֆի;լ:, շատ լավ խորոված, գառան խաշլամա եմ պատրաստում: Ուտելիքների հանդեպ կապրիզներ չունեմ: մինչեւ հիմնական ճաշատեսակը բերելը ոտի վրա հասցնում եմ կշտանալ, բայց համեղ ուտել սիրում եմ:

Ի՞նչ եք երազում նվեր ստանալ ծննդյան օրվա առիթով:

Այդպիսի երազանք երբեք չեմ ունեցել:

Սիրու՞մ եք նվերներ անել, հատկապես անակնկալ նվերներ:

Հատկապես անակնկալ նվերներ սիրում եմ անել:

Նյութական ամենամեծ հարստությունը, որ ունեք:

Երեւանի իմ բնակարանը:

Իսկ ինչքա՞ն գումար կցանկանայիք իմանալ:

Եկել եմ եզրակացության, որ նյութականի մեջ երջանկություն փնտրելը հիմարություն է: Ինչպես տեսնում ենք մեր շրջաատում, ամենահարուստներն էլ խնդիրներ ունեն, եւ փողը միշտ քիչ է լինում բոլորի համար, երջանկությունը պետք է փնտրել մեր առօրյա կյանքի մեջ:

Ձեզ դու՞ր է գալիս հարցազրույց տալը:

Հարցազրույց տալը իմ աշխատանքի մի մասն է, բայց ցանկալի է, որ հարցազրույցը լինի այնպիսի թեմանների շուրջ, որոնց ես ավելի կոմպետենտ եմ:

Հարցազրույցների ընթացքում ո՞ր հարցն է նյարդայնացնում Ձեզ:

Ես աշխատում եմ համբերատարությամբ պատասխանել հարցերին:

Ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում Ձեզ համար:

Աստված ինչ կկամենա:

Ի՞նչ կուզեիք ավելացնել Ձեր մասին:

Ունեմ երեք երեխա, հրաշալի ընտանիք, սիրում եմ կյանքը:

Լինում է, չի լինում...

Հեքիաթ է լինում, հեքիաթում հայտնվում է երեք խնձոր, մի խնձորը` հարց տվողին, մի խնձորը` բաժան-բաժան ենք անում, տալիս ենք ընթերցողների, մյուս խնձորը իմն է, բայց քանի որ ես այլ միրգ եմ սիրում, դա էլ եմ տալիս ընթերցողներին:

Իսկ ի՞նչ միրգ եք սիրում:

Թուզ:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՀՀԿ խմբակցությունից Սամվել Ֆարմանյանը ձեզ հարցնում է` ինչ անել:

Աշխատել, պայքարել եւ սիրել:

Այժմ ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, ով դեռ չգիտենք, թե ով կլինի:

Ինչպիսի՞ն լինել:

Նշենք, որ 40-ամյա Շիրակ Թորոսյանն միջազգայնագետ-պատմաբան է, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների  եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, Ջավախք» հայրենակցական  միության նախագահ, «Հզոր հայրենիք»  կուսակցության փոխնախագահ: Պատգամավոր է ընտրվել 2007թ, ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա Կարապետյանի , Հայկ Գրիգորյանի , Մարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ Զաքարյանի , Կարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել Ֆարմանյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի,  Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից`Արծվիկ Մինասյանի , Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ