News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Ես Վահան Բաբայանն եմ,իսկ թե ինչպիսինն եմ, հարցրեք ընկերներիս եւ թշնամիներիս:

Ի՞նչ է կյանքը եւ մահը:

Ինչպես ասել է Կանտը, «Մահից ավելի քիչ վախենում է այն մարդը, ում կյանքը ունի առավել մեծ արժեք»:

Մանկությունից կամ պատանեկությունից ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ:

Մեր բակում հավաքվող ազատամարտիկների մոտ եղած զենքն ու զինամթերքը,որը ես միշտ ուզում էի վերցնել ձեռքս եւ օրերից մի օր դա ինձ հաջողվեց:

Ձեր առավելություններից:

Ես միշտ առնվազն երեք քայլ առաջ եմ  խաղում:

Ձեր թերություններից:

Հակառակորդներիս քայլերի հանդեպ շատ անհամբեր եմ:

Ձեր մեղքերը, որոնց համար դատապարտվելու եք:

Եթե դատավորը կլինի Աստված, կարծում եմ կներվեմ:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Դա ցույց կտա պատմությունը

Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Իմ մուտքը քաղաքականություն:

Խոցելի կողմեր:

Դա գաղտնիք է:

Թշնամիներին եւ հակառակորդներին ինչպե՞ս եք դիմագրավում:

Երբեք նրանց չեմ թերագնահատում:

Սկզբունքներ, որոնք խախտել եք, եւ որոնք երբեք չեք խախտի:

Ես փոխում եմ կարծիքս, բայց պահպանում եմ սկզբունքներս,ինչպես ծառը փոխում է տերեւները, բայց պահպանում է իր արմատները:

Տխրությունը եւ ուրախությունը ո՞ւմ կերպարով են ձեզ այցելում:

Ես պատրանքներով չէմ ապրում, տխրութունը եւ ուրախությունը ընդամենը զգացմունքներ են ,իսկ ինձ այցելում են կենդանի մարդիկ:

Դուք ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք, կատարյալ երջանիկ լինելու համար ի՞նչ է ձեզ պակասում:

Այո, համարում եմ եւ միեւնույն ժամանակ կարծում ,որ կատարյալ երջանկություն չկա:

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ կամ եթե նորից ծնվեիք...

Ոչինչ:

Ի՞նչն է  ձեզ զարմացնում եւ զայրացնում:

Արդեն ոչինչ:

Ինչի՞ց եք հոգնում եւ ո՞վ է ձեզ կյանքում օգնել:

Միապաղաղությունից, շատերը եւ նրանց շնորհակալ եմ:

Ձեր կյանքի ամենամեծ պարտությունը եւ հաղթանակը:

Ամենամեծ պարտությունս եղել է Աժ  նախկին ընտրություններին, իսկ ամենամեծ հաղթանակս ԱԺ այս ընտրություններին:

Ի՞նչ խոչընդոտներ եւ վտանգներ եք հաղթահարել կյանքում:

Բազմաթիվ,տարատեսակ եւ յուրօրինակ:

Ի՞նչ սենսացիոն հայտարարություն կարող եք անել հենց հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, այնպես, որ մեր բոլորի բերանը «բաց մնա»:

Ես Երեւանում երթեւեկում եմ առանց ամրագոտիների .Շամշյանին չասեք:

-Ձեր կենսագրության մեջ ամենահպարտանալու կետը ո՞րն է, եւ կա՞ արդյոք մի բան, որի համար ամաչում եք: Օրինակ` ձեզ քննադատողները նշում էին, որ երիտասարդ լինելով` հասցրել եք երեք տարբեր հայացքներ, գաղափարախոսություն ունեցող կուսակցություն փոխել, ինչը չեք նշում ԱԺ-ի կայքում հրապարակված ձեր պաշտոնական կենսագրության մեջ: Հնարավոր է` ամաչում եք այդքան կուսակցություններ փոխելու եւ առհասարակ ժամանակի ընթացքում գաղափարական տարբեր դաշտերում գործելու համար:

2004 –ին Քուբաթլիում մի գիշերային զորավարժության ժամանակ լինելով շարքային զինվոր ղեկավարել եմ վաշտի հարձակում անձրեւի տակ, պարգեւատրվել եմ Հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանով:Ամոթալին եղել է ուսանող ժամանակ,երբ ընկերոջս ծնողի փոխարեն մեր նյարդայնացած դեկանի մոտ տարանք քյաբաբ պատրաստող մի մարդու եւ այդ անծանոթը ներկայացավ որպես հօգատար հորեղբայր:Չնայած ֆակուլտետում բոլորը գիտերն նրան: Իսկ ինչ վերաբերում  է քաղաքական կազմակերպություններում իմ լինելու մասին տես պատասխան համար 4` Ես միշտ առնվազն երեք քայլ առաջ եմ  խաղում:ն

Չիրականացված երազանք:

Շուշիի ազատագրմանը ունենալ իմ մասնակցությունը:

Սիրելի գույնը:

Կարմիր:

Սիրելի կենդանի:

Գայլ:

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո եւ ինչի՞ չեք պատրաստ:

Եթե մեր երկրագնդի վրա գտնվի մեկը ,որը կտա սիրո սահմանումը,ես կասեմ թե ինչի եմ պատրաստ հանուն այդ անհասկանալի զգացմունքի:

Կանայք…ինչպիսի՞ն են նրանք եւ ինչպես կարելի է գրավել նրանց սիրտ:

Есть два способа командовать женщиной, но никто их не знает.Նապոլեոն

Առաջին սիրո խոստոսվանություն:

Դա հնչել է այսպես `ես քեզ սիրում եմ:

Իսկ ձեզ սիրո խոստովանություններ արե՞լ են:

Իհարկե

Խենթություններ, որոնք արել եք կանանց համար:

Չեմ ասի: 

Ամենառոմանտիկ օրը:

Կարծում եմ այս հարցը հանրային քննարկման համար չի:

Բնութագրեք ձեր ընտրյալին: Ի՞նչը չեք սիրում նրա մեջ եւ ի՞նչն եք սիրում:

Իմ ընտրյալը իմ հանելուկն է, ամեն օր հանդիպելուց ինչպես առաջին անգամ լինի: Եթե խոսքը գնում է իմ ընտրյալի մասին նա իմ համար անթերի է, քանի որ իմ ընտրյալն է:

Զոքանչի մասին մի հատ անեկդոտ կպատմե՞ք: Ժխտողական պատախաններ չեն ընդունվում:

Փեսան տեսնում է զոքանչին իր համակարգչի առջեւ նստած եւ բացականչում է այսպիսի վիրուսի դեռ չեի հանդիպել:

Տան հոգսերից որո՞նք են ձեր վրա, օրինակ` շուկա գնալ,աղբը թափել, հաց գնել եւ այլն:

Շուկա գնալ չէմ սիրում,աղբն էլ բնականաբար ես չեմ թափում իսկ հաց, իհարկե, առնում եմ:

Ամենաթանկարժեք իրը, որ ունեք:

Թանկարժեք իրեր չունեմ:

Հայրական ապտակի արժանացե՞լ եք:

Ոչ,երբեք:

Վեճերի, կռիվների, ծեծկռտուքների մասնակցե՞լ եք եւ կապտուկներով վերադարձե՞լ եք տուն:

Այո շատ անգամ( պատանեկության տարիներին):

Օրը քանի՞ տուփ եք ծխում, ամենաշատը ինչքա՞ն կարող եք խմել եւ ի՞նչ եք նախընտրում խմել` օղի, գինի, եւ մոլախաղերում ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

Ծխում եմ շատ քիչ,խմում օղի իսկ կազինո նույնիսկ չեմ մտել:

Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ կխնդրեիք (հատուկ խնդրանք` ազգի, հայրենիքի համար բան չխնդրել):

Առողջություն իմ եւ իմ մտերիմների համար:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՕԵԿ-ից Կարեն Բոթոյանը, Ձեզ հարցնում է, թե ի՞նչն է ձեզ համար գեղեցիկ եւ ի՞նչը` կատարյալ

Գեղեցիկ է կյանքը իսկ կատարյալ է տիեզերքը:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ինչի՞ց եք վախենում ամենից շատ:

Նշենք, որ Վահան Բաբայանը ԱԶԺ-ում «նորաբնակներից» է: Ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պատմաաշխարհագրական ֆակուլտետը:  Նա եղել է Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահը,  իսկ 2011թ ԲՀԿ-ին ՀԵԿ-ի միավորվելուց հետո ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ ԶաքարյանիԿարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել ՖարմանյանիՇիրակ ԹորոսյանիԿարեն ԱվագյանիԷդուարդ ՇարմազանովիՏաճատ Վարդապետյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի,  Կարեն Բոթոյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար Վարդանյանի , Վահե Էնֆիաջյանի ,  Նաիրա ԶոհրաբյանիԳուրգեն Արսենյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանիհետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ