News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ամփոփվեցին սեպտեմբերի 22-ից 30-ը ՊԲ առանձին կադրային զորամասերից մեկում տեսչական ստուգումների շրջանակում պահեստազորի ներգրավմամբ անցկացված հրամանատարաշտաբային եւ մարտավարական զորավարժությունների արդյունքները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորավարժությունը, որի ընթացքին հետեւում էին հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը եւ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, աչքի է ընկել մարտավարական խնդիրների բազմազանությամբ, տարբեր ստորաբաժանումների եւ զորատեսակների փոխգործակցության արդյունավետությամբ, ինչպես նաեւ ղեկավարման եւ կատարողականության բարձր մակարդակով:

Լինելով մասշտաբներով աննախադեպ, միջոցառումը ցույց տվեց, որ մեր պահեստազորայինները ոչ միայն գիտակցաբար են ըմբռնում հայրենիքի պաշտպանության գործում իրենց վերապահված դերակատարումը, այլեւ ունեն պատրաստականության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում նաեւ զորավարժության կրակային խոցման արդյունքները:

Ամփոփելով միջոցառման արդյունքները, ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները արձանագրեցին, որ չնայած նկատված թերացումներին, որոնք հնարավորություն կտան առաջիկայում աշխատել առավել համակարգված ու նպատակային, այնուամենայնիվ այն արդյունավետ էր եւ փորձի առումով անփոխարինելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ