News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի միլիարդատերեր Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովները ներդրում են կատարում Արցախում պղնձի եւ ոսկու հետախուզման նախագծում։ NEWS.am-ին իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Սարկիսով եղբայրները հետաքրքրված են Զարդանաշենի պղինձ-պորփյուրի եւ Թութխուն գետի բարձադիր վայրերում ոսկու հանքաերեւակման տարածքներով։ Սարկիսովների ընկերությանը հետախուզական գործողությունների լիցենզիայի տրամադրման հարցը կորոշվի օգոստոսին։

Զարդանաշենի հանքաերեւակման տարածքը, որը ԼՂՀ Մարտունու շրջանի համանուն գյուղից 1.5 կմ արեւմուտքում է գտնվում, 3 քկմ մակերես ունի։ Խորհրդային ժամանակներում վերցված նմուշներում պղնձի պարունակությունը տատանվում է 0,01-2,52 տոկոսի սահմաններում, կապարինը՝  0,01-0,05%, կոբալտինը՝ 0,015%, նիկելինը՝ 0,01%։ Հայտնաբերվել են նաեւ ոսկի, տիտան եւ վանադիում։

Թութխունի հանքաերեւակման տարածքում՝ ԼՂՀ Շահումյան շրջանի համանուն գետի ավազանում, ոսկու պարունակությունը տատանվում է 0,1 - 13 գր/տ, արծաթինը՝ 0,4-111 գր/տ սահմաններում։

Նշենք, որ 2012թ. հունիսին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այցելել էր  Զարդանաշեն գյուղի հանքաերեւակման տարածք։

Սարկիսով եղբայրները Ռուսաստանի ապահովագրական խոշորագույն ընկերություններից մեկի՝ «ՌԵՍՈ-Գարանտիայի» սեփականատերերն են, 2013թ. Forbes-ի ռուսաստանյան ցուցակում 78-79-րդ տեղերն են զբաղեցրել՝ 1.35 մլրդ դոլար ունեցվածքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ