Աբդուլ Էլ-Սայեդը հաղթել է Միչիգան նահանգից ԱՄՆ Սենատի ընտրություններում։ Ամերկայի Հայ Դատի հանձնախմբին՝ ANCA-ին ուղղված հայտարարության մեջ նա նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այս պայքարում ստանալ ANCA-ի աջակցությունը։

Միչիգանի հայերը մեր մեծ նահանգի արժեքավոր մասն են։ Շարունակվող վայրագությունների պայմաններում Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու՝ Թրամփի վարչակազմի անսահմանափակ ազատությունը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։ Որպես Միչիգանից հաջորդ սենատոր՝ ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղությունը, արժանապատվությունը, անվտանգությունն ու ինքնորոշումը»։