News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերին՝ կապված իր նոր աշխատանքի եւ Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրման հետ։

Ինչպե՞ս եք վերաբերում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրմանը Գլխավոր դատախազի պաշտոնում։

Կարեւորում եմ, որ հատկապես համակարգից է ընտրվել թեկնածուն, քանի որ նա արդեն ծանոթ է աշխատանքի առանձնահատկություններին եւ համակարգին ընդհանրապես։ Կարծում եմ կկարողանա կատարել իր առջեւ դրված խնդիրները։

Նախագահի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ե՞րբ է սկսելու աշխատանքները։

ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավական ապահովման հանձնաժողով, որի առջեւ խնդիր է դրվել միասնական քննչական մարմնի կազմավորման եւ գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը: Հանձնաժողովն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքների իրականացմանը։ Ներկայումս ուսումնասիրվում է Հայաստանի քննչական մարմինների կառուցվածքը, նյութատեխնիկական բազան, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաեւ միջազգային փորձը։

Ի՞նչ կարգավիճակ ու գործառույթներ է ունենալու միասնական քննչական մարմինը, արդեն հստակեցվե՞լ է։

Ներկայումս ուսումնասիրում ենք տարբեր երկրներում համանման մարմինների կարգավիճակը, փորձը, այդ մարմիններին ներկայացված պահանջները։ Միաժամանակ արդեն սկսվել են անհրաժեշտ եւ այլ նորմատիվ ակտերի մշակման աշխատանքները։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձեւավորված մոտեցումների, արդյունքների մասին կտեղեկացնենք։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը։ Իսկ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նշանակել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ