News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայում արմատներին վերադարձած հայկական ընտանիքը դատարանում կարողացել է հաջողության հասնել՝ երեխային հայկական դպրոց ուղարկելու հարցով։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայում հայկական ինքնությանը վերադարձած ընտանիքը չէր կարողանում իրենց երեխային ուղարկել հայկական դպրոց, քանի որ  Կրթության նախարարությունը պատճառաբանում էր, թե երեխան հայ չէ։ 

Ընտանիքը դիմել էր դատարան եւ հասել է հաջողության։ Դատարանը հաստատել է, որ երեխայի ծնողները հայ են՝ հենվելով Պոլսո պատրիարքարանի ներկայացրած գրության վրա եւ որոշել, որ երեխային դպրոց չընդունելն անհիմն է։

Հայ ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթը նշել է, թե դատարանի որոշումը նախադեպ կարող է դառնալ նման իրավիճակում գտնվող մյուս հայ ընտանիքների երեխաների համար։ Նա նշել է, որ դատարանի որոշման մեջ շեշտվել է, որ մարդու էթնիկ ինքնության որոշման համար էթնիկ ծածկագրի օգտագործումը հակասում է իրավունքին։

Նշենք, որ ամիսներ առաջ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը նշել էր, որ քրիստոնեության վերադարձած եւ իրենց երեխային արդեն հայկական դպրոց ուղարկել ցանկացող ընտանիքը դժվարին գործընթացի ժամանակ բացահայտել է, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, Թուրքիայի հայերը կրում են գաղտնի ծածկագիր:  Այսպես, երեխայի հարցով Ստամբուլի կրթության նահանգային վարչության կողմից Շիշլիի կրթության վարչություն ուղարկված պաշտոնական գրության մեջ բացահայտվել է, որ հայերը կրում են 2 ծածկագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ