News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Թուրքիայի տարբեր քաղաքներում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին տեղի են ունեցել սգո եւ բողոքի միջոցառումներ, որոնցից գլխավորը տեղի է ունեցել Ստամբուլում:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, հունվարի 19-ին, 13:30-ին, հավաքվել են հազարավոր քաղաքացիներ, Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ քաղաքական գործիչներ: Կարճ ելույթներից հետո հավաքվածները երթով շարժվել են դեպի «Ակոս» պարբերականի խմբագրություն, որի դիմաց 7 տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը:

Սգո միջոցառման երթի մասնակիցների ձեռքներին եղել է պաստառներ. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Հրանտի համար, արդարության համար», «Այստեղ ենք, ախպարիկ» եւ այլն:

Նշենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:05-ին Հրանտ Դինքը սպանվել է Ակոսի խմբագրության դիմաց: Տեղի ունեցող շոու դատավարությունները դեռեւս չեն բացահայտել սպանության կազմակերպիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ