News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի  արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է, բազմանդամ ընտանիքի երեխա, ունի երեք եղբայր, մեկ քույր: Այս մասին NEWS.am-հետ զրույցում պատմեց Կարեն Գալստյանի եղբայրը` Բաբիկ Գալստյանը: «Կարենը միջնեկն էր: Մեծ եղբայրս էլ ծառայել է բանակում, այժմ Ռուսաստանում է»,- պատմեց եղբայրը:

Կարենը սովորել է Սիսիան քաղաքի գիշերօթիկ դպրցում, որտեղ եւ աշխատում է նրա մայրը: Բաբիկ Գալստյանը պատմեց, որ եղբոր հետ խոսել է մահվանից մեկ օր առաջ. «Հաճախ խոսում էինք, էդ դեպքից առաջ էլ խոսացինք, ինքը շատ ուրախ էր, լավ տրամադրություն ուներ: Դե 4 ամիս էր մնում վերադարձին, մայիս-հունիսին կգար արդեն: Միշտ գոհ ա եղել ծառայությունից»:

Կարենի համագյուղացիները NEWS.am-ին պատմեցին, որ նրա հորեղբայրը` Բաբիկ Գալստյանն էլ մահացել է Խորհրդային բանակում ծառայելիս մոտավորապես նույն տարիքում։

Մինչեւ Սիսիան քաղաք տեղափոխվելը Գալստյանները ապրել են Սյունիքի մարզի Ույծ գյուղում. «Մեր գյուղում սուգ ա, բոլորի համար էլ խորը ցավ ա, պետք ա բոլորս էլ հավաքվենք, օգնենք իրենց հուղարկավորությունն անել: Արդեն հայրը գնացել է Երեւան դիակը բերելու»,- պատմեց Ույծի գյուղապետ Արտակ Ավետյանը։

Հիշեցնենք, որ 2014թ. սա ադրբեջանական գործողությունների հետեւանքով արդեն երկրորդ մահվան դեպքն է հայկական զինված ուժերում։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն գործողությունը կասեցնելիս զոհվել էր 19-ամյա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Տպել
Ամենաշատ