News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 29-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Ախուրյանում: NEWS.am-ի տեղեկություններով Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին հայտնաբերել է դանակահարված վիճակում:

Որդին տուն է գնացել, սակայն դուռը փակ է եղել, քիչ հետո նրանց հայտնաբերել է վիզը կտրված վիճակում: Նա ահազանգել է շտապօգնություն ու ոստիկաններին: Այժմ դեպքի վայրում համապատասխան մարմինները փորձում են պարզել տեղի ունեցածը: Սպանված կինը 49 տարեկան Մանուշակն է, իսկ տղամարդը՝ 52-ամյա Գարեգին Հակոբյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ