News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Քրդական PKK-ի առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանը  ուղերձով դիմել է հայ ժողովրդին:

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայերին ուղղված ուղերձում նշել է, թե դարասկզբին հայ ժողովրդի դեմ սարսափելի ցեղասպանության ծրագիր է իրականացվել, սակայն հայերը պայքարի արդյունքում կարողացել են հրաշքով ոտքի վրա մնալ:

Օջալանը նշել է, թե երբեք հայերի հանդեպ բացասական չի վերաբերվել: Նա նշել է, թե իրենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլ նաեւ հայ ժողովրդի ու տարածաշրջանի բնիկ մյուս ժողովուրդների ազատության եւ հավատքի համար են պայքարում:  Իր ուղերձում Օջալանը պնդել է, թե թեւ ծանր պայմաններին, խաղաղության համար իր պայքարը որեւէ ժողովրդի վնաս չի տա:

Նշենք, որ օրեր առաջ հակահայկական հայտարարություն էր արել KCK-ի համանախագահ Բեսե Հոզաթը, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայի հայերի եւ քրդական կուսակցության անդամ հայերի շրջանում: Դրանից հետո այդ հայտարությունը մեղմելու համար Օջալանը հայտնել էր, թե պատրաստվում է Հրանտ Դինքի սպանության տարելիցին ուղերձով դիմել հայերին: Սակայն նրա նամակը ուշացումով է հասել, քանի որ այն օրեր շարունակ մնացել է Թուրքիայի արդարադատության նախարարությունում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ