News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկը (Թեւոս Սաֆարյանը) չի մասնակցել շենքի մուտքի մոտ սպանված եղբոր՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանի հոգեհանգստի արարողությանը:

ՔԿՀ լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Թեւոս Սաֆարյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նրա առողջական վիճակը նորմալ է, բուժման ընթացքի մեջ է: Թե ինչ հիվանդության պատճառով է նա հայտնվե; «Դատապարտյալների հիվանդանոց», անձ առեւանգելու մեղադրանքով կալանավորված Թեւոսիկը չի ցանկանում, որ հանրությունը իմանա: Մեզ հայտնեցին նաեւ, որ օրերս Թեւոս Սաֆարյանը չի բացակայել «Դատապարտյալների հիվանդանոցից»:

Նշենք, որ սովորաբար նման դեպքերում, երբ կալանավորի կամ դատապարտյալի հարազատներից մեկը մահանում է, նրանք դիմում են նախաքննություն իրականացնող մարմնին կամ ՔԿՀ ղեկավարությանը, որպեսզի թույլատրեն մի քանի ժամով դուրս գալ եւ մասնակցել հարազատի հուղարկավորությանը:

Ի դեպ, «Ժողովուրդ» թերթը գրել է, որ հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանվել էր քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբայրը։ Նրա հոգեհանգիստը տեղի էր ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թեւոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր)։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա: Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել են թիվ 3 հիվանդանոց:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ