«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները ցուցակագրում են այն ընկերությունները, որոնք 1974թ. հետո ծնված աշխատակիցներից չեն գանձում կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:
«Ընդամենը մի քանի րոպեում մոտ 30 կազմակերպության անուն ենք իմացել, որոնց գործատուները կանգնած են իրենց աշխատողների կողքին»,- ասաց Տիգրանը:
Նրա խոսքով՝ նպատակն է կենսաթոշակային 5% վճարը գանձող գործատուներին ցույց տալ, որ հարկային մարմինը չի կարող ճնշել իրենց. «Ուզում ենք ցույց տալ, որ նախադեպեր կան, ու իրենք էլ կարող են օրինակ վերցնել ու չգանձել այդ գումարը: Գործատուները չվախենան, թե հանկարծ հարկայինն իրենց կճնշի: Հիմա սաղ հարկայինից են վախենում, դրա համար է խառնաշփոթ իրավիճակ»:
«Դեմ եմ» շարժման նախնական ցուցակը ներկայացնում ենք ստորեւ: Հատկանշական է, որ ցուցակում մեծ մասամբ ՏՏ ընկերություններն են:
1. LinkGard Systems LLC ,
2.WURTH ՍՊԸ
3. LTX-Credence
4. Armenian Software LLC
5. WEB LLC
6. Synopsys Armenia
7. American University of Armenia
8. ՀայՓոստ
9. Unicomp
10. Mentor Graphics
11. Macadamian
12. Dinamica Testing Centre
13. Հայաստանի Միջազգային Փոխադրողների Ասոցիացիա
14. Sonics Armenia
15. "X-ART" ՍՊԸ
16. Orange Armenia
17. ԿՀՄԻ բժշկա-ախտորոշիչ կենտրոն
18. Questrade
19. Telegate Armenia
20. Amelia Mining company
21. IMPRESS LLC
22. NairiSoft
23. ԷդԱրթհաուսքընսալթինգ
24. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
25. TIGARBO ՍՊԸ
26. Ինտերմինացիոն ՍՊԸ
27 Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոն ՍՊԸ
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: