News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում մոտ մեկ ամիս գերության մեջ մնացած, ապա գերությունից ազատված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանն այսօր՝ մայիսի 20-ին մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խոջոյանի աղջիկը՝ Հեղինե Խոջոյանը:

«Առավոտյան ասաց՝ լավ եմ, բայց հետո տեսանք, որ մահացել ա, հիմա թե ինչից ա եղել, չեմ կարա ասեմ, բայց ես կասկածներ ունեմ, որ Ադրբեջանում իրան սալյարկա են ներարկել: Հիմա էլ Բերդի բժիշկները հրաժարվում են հերձում կատարեն, ասում են՝ պիտի Երեւանից հատուկ քննիչներ գան ու դին տանեն Երեւան»,- ասաց նա:

Նշենք, որ Մամիկոն Խոջոյանին հիվանդանոցից դուրս են գրել ապրիլի 3-ին, որտեղ նա բուժվել է շուրջ  մեկ ամիս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին:  Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ