News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանին հոգեբան են հատկացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Լիանա Բալյանը:

Նա նշեց, որ առայժմ իր ներկայացրած մյուս միջնորդություններից որեւէ նորություն չկա: Իսկ դրանք վերաբերում էին վարորդին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելուն, քննիչին բացարկ ներկայացնելուն, պաշտպանյալի տված ցուցմունքները ոչ վերաբերելի ապացույց, այսինքն՝ չեղյալ ճանաչելուն եւ այլն:

Այժմ փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացնելու, որպեսզի իրեն ծանոթացնեն այն բոլոր փաստաթղթերին, որոնք իր պաշտպանյալը ստորագրել Է: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 12-ին՝ երեկոյան, լույս չի եղել եւ իր պաշտպանյալին բջջային հեռախոսի լույսի տակ ստորագրել են տվել փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները, որոնք իրեն դեռ չեն ծանոթացրել:  «Ինքը շատ վատ վիճակում է գտնվում, ամսի 18-ին տեսակցել եմ, շատ հուզված էր, արտասվում էր, շատ տխուր հոգեվիճակում»,-ասաց փաստաբանը: Լիանա Բալյանից տեղեկացանք նաեւ, որ կալանքի որոշումը չեն բողոքարկելու՝ ելնելով նրա անվտանգությունից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Ամենաշատ