News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ Հայաստանին քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» մարդիկ հարկավոր են:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին քաղաքապետը նախ ձեւացրեց, թե չի ճանաչում Զապին, այնուհետեւ բավականին ագրեսիվ ձեւով պատասխանեց. «Ի՞նչ գործ ունեք Անդրանիկ Սողոյանի հետ, էն մարդուն էլ թողեք՝ իրա ճանապարհով ապրի: Նման մարդիկ էլ են էս երկրին պետք, որ Ռուսաստանում եւ դրսում ինչ-որ հայերի խեղդում են ուրիշ ազգերը, այդ մարդիկ օգնում են այդ հայերին: Դուք դրա հետ ի՞նչ գործ ունեք»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Վարդան Ղուկասյանը եւ իր որդին բավականին մոտ հարաբերություններ ունեն կալանավորված օրենքով գողի հետ:

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Զապը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ Չեխիայի Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հոկտեմբերի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Անդրանիկ Սողոյանը կալանավորվել է 30-օրյա ժամկետով եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Տպել
Ամենաշատ