News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն ՀԿ-ի (ղեկավար Արամ Գասպարի Սարգսյան) երիտասարդական կառույցի անդամները, լինելով զինվորական ծառայություն անցած տղաներ եւ տեղեկանալով պաշտպանական դիրքերում հնամաշ անիվների անհրաժեշտության մասին, նախաձեռնել եւ իրականացնում են հնամաշ անիվների հավաքման աշխատանքներ:

Մասնավորապես, կառույցը սույն թվականի հուլիսի 8-10-ը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված, կազմակերպեց «Մեգաֆուդ» ՍՊԸ-ի տրամադրած անիվների տեղափոխում Հայաստանի պաշտպանական դիրքեր՝ Սիսիանի ուղղությամբ (մոտ 1000 անիվ):

Կառույցի նախաձեռնող խմբի ղեկավար Մելիք Ամիրյանի ներկայացմամբ ակցիայի նպատակն է աջակցել հակառակորդի դիպուկահարների կրակը չեզոքացնելու, պաշտպանական պատնեշներ կառուցելու համար երկրի սահմանապահ դիրքերում իրականացվող ինժեներական աշխատանքներին: «Այսկերպ անուղղակիորեն պարտադրում ենք հակառակորդին հրաժարվել ագրեսիվ նկրտումներից եւ գնալ հակամարտության կարգավորման երկխոսության ճանապարհով»: Նրա խոսքերով զորամասում երախտագիտությամբ ընդունեցին արժեքավոր բեռը եւ հետագա արդյունավետ համագործակցության հույս հայտնեցին:

Նախաձեռնող խումբը նախատեսում է հնամաշ անիվների մեկ խոշոր խմբաքանակ եւս (3500 անիվ) առաջիկայում տեղափոխել Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, ինչպես նաեւ, սահմանապահ Բերքաբեր համայնքի նորաբաց մանկապարտեզին տրամադրել խոհանոցային պարագաներ, ննջասենյակները համալրել համապատասխան կահույքով եւ անկողնային պարագաներով:

Նմանօրինակ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

Տպել
Ամենաշատ