News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը խախտելու քայլն ուղղված էր Ադրբեջանաին քաջալերելուն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ու Ադրբեջանը միանման են գործում:

«Գիտենք, թե ով է նրանց քաջալերում: Եթե ծայրահեղ իսլամիստները պատրաստվել են Թուրքիայի տարածքում, նրանք փորձ ունեն բաշիբոզուկներին դիմելու ու ուղղորդելու: Մենք տեսանք նաեւ Ադրբեջանի արկածախնդրությունը, որին հաջորդեց մեր հակահարվածները: Դրանից հետո ակնհայտ էր, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պետք է որոշակի խուճապային վիճակում հայտնվեր: Եվ թուրքական կողմը, ուղղաթիռով Հայաստանի օդային սահմանը խախտելով, փորձ է անում քաջալերել իր փոքր եղբորը»,- նշել է Դավթյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին 2-4 րոպեով Թուրքիայի զինված ուժերին պատկանող երկու տրանսպորտային ուղղաթիռներ խախտել են Հայաստանի օդային տարածքն Արմավիր քաղաքի ուղղությամբ: Նրանք Իգդիր-Կարս երթուղով թռիչք են իրականացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ