News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դոնի Ռոստովից ինքնաթիռով 10 պարետային շուն կուղարկեն Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային․ շների գործը կլինի ռազմամթերքի պահեստների եւ ռազմական տեխնիկայի պահպանությունը։  

Ինչպես հաղորդում է  Հարավային Ռազմական Օկրուգի մամուլի ծառայությունը, շներին բերել են Մերձմոսկովյան շրջանում գտնվող կինոլոգիական ուսումնական կենտրոնից, որտեղ ընտանի կենդանիները հատուկ պատրաստություն են անցել։  Շներին կօգտագործեն ինչպես պահպանության  ստացիոնար կայաններում, այնպես էլ ազատ պարեկության մեջ։ 

Պարեկային ծառայության մեջ հիմնականում օգտագործվում են այնպիսի ցեղատեսակների շներ, ինչպիսիք են գերմանական, արեւելաեվրոպական եւ կովկասյան գամփռները։ Հանդիպում են նաեւ ռոտֆելլերներ ու նույնիսկ այնպիսի հազվագյուտ ցեղատեսակ, ինչպիսին բելգիական գամփռն է։ 

Շների կերակրմանն օրական հատկացվում է 600 գրամ մանրաձավոր, 400 գրամ միս,  15 գրամ ճարպեր եւ 300 գրամ բանջարեղեն։ Եթե շունը հիվանդացել է, նրան նաեւ   500 գրամ կաթ է հասնում։

Ռուսական ռազմական բազայում լավ պատրաստվել են պարեկային շների դիմավորմանը․ արդեն կառուցված են նոր բներ ու բնակության վայրեր, ինչպես նաեւ մասնագիտացած մարզական վազքուղի։ 

Ներկայումս Հարավային ռազմական օկրուգում ռազմական օբյեկտների պաշտպանությանը տարբեր ցեղատեսակների 300 պարեկային շուն է մասնակցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ