News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ն պիտի գոնե դիվանագիտական արձագանք տար Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանի խախտմանը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։

«Մեզ անվերջ հավաստիացնում են, որ մեր երկրի սահմանը վստահելի կերպով պաշտպանված է ՀԱՊԿ-ի եւ ռուսական զորքի կողմից։ Պարզվել է, որ ցանկացած դեպքում ոչ մի պատասխան հակազդեցություն չի լինի»,-նշել է Սեդրակյանը։ Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու կառույցն արդեն վաղուց անպատասխանատու հաստատություն է դարձել եւ զբաղված է աֆրիկյան երկրների հետ դիվանագիտական ջերմ հարաբերությունների հաստատմամբ։

Թուրքիայի տրանսպորտային ուղղաթիռները  հոկտեմբերի 6-ին եւ 7-ին 2-4րոպե տեւողությամբ խախտել են Հայաստանի օդային տարածքը Արմավիր քաղաքի ուղղությամբ։ Թուրքական ուղղաթիռները Թուրքիայի տարածքում թռիչք էին իրականացնում Իգդիր-Կարս երթուղով, Հայաստանի սահմանից ոչ հեռու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ