News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում  է՝ 20 տարի ընտրությունները կեղծվել են, ուրեմն ըստ էության իր այդ ողջ ժանակաշրջանի գործունեությունն էլ կեղծ է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։

«Այս 25 տարիների ընթացքում  մենք այս դասագրքային ճշմարտությանն ենք հանդիպում՝ երբ իշխանության մաս ես կազմում, ատամներով պաշտպանում ես բոլոր էն երեւույթները, որ միարժեքորեն չեն ընդունվում հանրության շրջանում, երբ զրկվում ես էդ լծակներից, 186 աստիճանի հակառակ դիրքորոշում  ես արտահայտում։ Ես  իրենից լսել եմ նաեւ կարծիքներ, որ ասում է՝ գիտեք, ես էլ եմ մեղավոր, բայց մենք ոչ էդ ենք լսել, ոչ էլ իր մեղավորության զգացումն ենք տեսել»,-ասաց իշխանական պատգամավորը։

Վերջինս հորդորեց, որ Վարդան Օսկանյանը մատնացույց անի, թե որտեղ փնտրեն  այն  դատապարտող հայտարարությունները, որոնք իբրեւ արել է, երբ եղել է արտգործնախարար։

«Ճիշտն ասած, եթե  տեղը մատնացույց անի, թե որտեղ պրպտենք իր ասածները։ Եթե իր տանն է ասել կամ  կամ Միացյալ նահանգների դեսպանատան աշխատակիցների  հետ փակ հանդիպման ժամանակ, մի գուցե վիլկիլիքսյան բացահայտումներից դեռ կլսենք։ Եթե ասում է կեղծվել են ընտրությունները 20 տարի ու ինքն էլ այդ ժամանակ եղել է արտգործնախարար,  ըստ էության նշանակում է, որ իր այդ ողջ ժամանակաշրջանի գործունեությունը կեղծ է եղել, թող էդ հարցին էլ պատասխանի։  Ձեւավորվել է  քաղաքական իշխանություն, որը նրան ներկայացրել է որպես կարեւորագույն  որոշում կայացնողներից մեկը եւ այդ կարեւորոգույն որոշումները հիմա պիտի կասկածի տակ առնե՞նք։ Դա տրամաբանական հարց է, որը բխում է իր հայտարարությունից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ