Մայիսի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Ինֆինիտի FX 35» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 46-ամյա Դավիթ. Մ.) Արարատի մարզի Գեղանիստ-Արբաթ ճանապարի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրատարը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 17-ամյա Կարեն Ս.-ն եւ 17-ամյա Վահագն Հ.-ն վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր: