Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Ադրբեջանում գազի պաշարներն աստիճանաբար սպառվում են, իսկ Թուրքմենստանի գազի «առատ» պաշարները կարող են կենսունակ այլընտրանք դառնալ ինչպես եվրոպացի գործընկերների, այնպես էլ թուրքական շուկայի պահանջները բավարարելու համար, հաղորդում է Middle East Eye-ը։

Սակայն ենթակառուցվածքային խնդիրները, դրանց թվում՝ Կասպից ծովում բացառիկ տնտեսական գոտիների շուրջ վեճը, դժվարացնում են Թուրքմենստանն Ադրբեջանին կապող գազատարի կառուցումը։

Իրանի հետ Թուրքիայի գազային պայմանագրերի ժամկետը լրանում է նոյեմբերին, և դեռ պարզ չէ՝ արդյոք Անկարան պատրաստ է երկարաձգել դրանք։

Այս տարվա սկզբին Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները խստացվեցին՝ տարածաշրջանի երկրներին ստիպելով միջոցներ ձեռնարկել իրանական ձեռնարկությունների և ֆինանսական հատվածի դեմ։