News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում սեպտեմբերի 29-ին էլեկտրահարվելու հետեւանքով մահացած 24-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը երկու անչափահաս երեխաների հայր էր: NEWS.am-ը Հովտաշատի գյուղապետարանից տեղեկացավ, որ Գեւորգ Հովհաննիսյանը մշտական աշխատանք չի ունեցել, այդ օրն էլ ծանոթի խնդրանքով գնացել է Հովտաշատ գյուղի Սայաթ Նովա փողոցի հարակից տարածքում գտնվող նորակառույցում էլեկտրական ջրի պոմպի վերանորոգման եւ միացման աշխատանքներում օգնելու:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հովտաշատ գյուղում Սայաթ Նովա փողոցի հարակից տարածքում գտնվող ջրավազանի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Ավելի ուշ պարզվել է, որ նա նույն գյուղի 24-ամյա բնակիչն է։

Նախնական տեղեկություններով՝ կատարելիս անզգուշաբար էլեկտրահարվել  և տեղում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ