News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Մեկ ազգ» ազգայնական դաշինքի կողմից մայրաքաղաքի պատերին կպցրած «Ոչ համասեռամոլությանը», «Ոչ Եհովայի վկաներին» եւ նույնաբովանդակ թռուցիկներում «Ոչ»-ի նշանակությունը NEWS.am-ի թղթակցին այսօր` նոյեմբերի 18-ին, մեկնեց «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամրազյանը:

«Ոչ»-ը բացատրում ենք այսկերպ: Յուրքանաչյուր հայ մարդ, ով ունի բարոյական նկարագիր, բարոյական մտածելակերպ ու հասկանում է, թե ի՞նչ է նշանակում ազգ, ազգի արժանապատվութուն, հողի գաղափար, ինքը պետք է դատապարտի անբարոյականությունն իր մտքում, չխրախուսի այդ արարքը, դատապարտի` դաստիարակության թե քարոզչության միջոցով»:

Նույն կոնտեքստում սակայն Հայատանի կինոգործիչների միության նախագահ, Ռուբեն Գեւորգյանցը, ով նաեւ «Մեկ ազգ» դաշինքի համանախագահներից է, նշեց, որ ոչ մի վատ բան չի տեսնում ազգայանական գաղափարների մասին խոսելու  հետ մեկտեղ նաեւ սերիալներում «օրենքով գողի» (քերոբի) դեր  կատարելու մեջ:

«Ես ծանոթ եմ մի շարք գողերի, որոնք որպես հայ մարդ 10 գլուխ ավելի բարձր են, քան թե մեր բոլոր պատգամավորներն ու նախարարները: Դա կապ չունի, դա կինո է խաղարկային, կարեւորը թե կերպարն ինչ է քարոզում: Այս կերպարը փորձում է եւ պայքարում է անարդարության դեմ եւ միայն դրանով տարբերվում մյուս սերիալներից»,-ասաց Գեւորգյանցը:

Նշենք, որ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ նկարահանվում է Գոռ Վարդանյանի «Վրիժառու» ֆիլմում, որտեղ կատարում է «օրենքով գողի» դեր:

Տպել
Ամենաշատ