News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վանի ուժեղ երկրաշարժի հետեւանքով խիստ տուժել է Վանի մոտ գտնվող հայկական հիմնական սրբավայրերից մեկը՝ Վարագա վանքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արեւմտյան Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպող Նարեկավանք-Տուր ընկերության տնօրեն Աշոտ Սողոմոնյանը նշեց, որ  խնդրել է իր ընկերներին գնալ նայել վանքը եւ նրանք նշել են, որ վնասվել է վանքի մուտքի եւ ճակատային մասերը, մասնավորապես` այն պատը, որի վրա կային եզակի որմնանկարներ: Աշոտ Սողոմոնյանը նշեց նաեւ, որ հնարավոր է նաեւ այսօր լուսանկարներ լինեն: 

Նշենք, որ Վարագա վանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական եւ մշակութային կենտրոն է, Վան քաղաքից հարավ-արեւելք, Վարագ լեռան արեւմտյան լանջին։ Հիմնադրվել է 7-րդ դարում։ Վանական համալիրը բաղկացած է եղել վեց եկեղեցուց, գավթից, նախասրահից, օժանդակ շինություններից։ Պահպանված ամենահին շենքը հուշարձանախմբի հարավային կողմում գտնվող Սուրբ Սոփիա եկեղեցին է (10-րդ), որը կոչվում է նաեւ Բերդավոր: Նրա արեւմտյան պատին կա Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կնոջ, Գագիկ Բագրատունու դուստր Խուշուշի 981թ. արձանագրությունը։ Հյուսիսից կից է Ս. Հովհաննես կամ Քառասուն աբեղա եկեղեցին (10-րդ դար)։ 2,5 մ դեպի հյուսիս կանգուն է վանքի գլխավոր` Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար)։ Ս. Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից է գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Նշան եկեղեցին (11-րդ դար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ