News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ը դիմում է  Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Այդ մասին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նա ներկայացրել ՍԴ դիմելու հիմքերը, իր խոսքով, ոչ իրավական ձեւակերպումներով: Առաջիկայում հայցադիմումը պատրաստ կլինի:

Ըստ Մանուկյանի, այդ հիմքերն են

«-Սերժ Սարգսյանի, վարչապետի, տարբեր պետական պաշտոնյաների, գյուղապետերի կողմից քարոզարշավին մասնակցելու փաստը: Ունենք տվյալներ, որ գյուղապետերը գումար են բաժանել իրենց սենյակներում:

-Ցուցակների ուռճացված լինելու փաստը: Մենք պահանջում էինք, որ մաքրեն ցուցակները, 500-700 հազար մարդ ավելի է գրանցված եղել:

-Պահանջելու ենք հրապարակել ընտրողների ցուցակները:

-Թանաքների խնդիրը: Մի կերպ հասանք, որ կնիքներ լինեն, որոնք կցնդեն 12 ժամից, բայց առավոտյան, ամենաշատ ակտիվության պահին, երբ քվեարկել է մոտ 400 հազար մարդ, քվեարկել է այս կնիքներով, ապա օգտագործել են այս մարդկանց այլ տեղամասերում:

-Վստահված անձանց նկատմամբ բռնություններ, ծեծ, ուղղորդում, ընտրակաշառքներ»:

Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ