News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ)  հունիսի 5-ի, լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ վիրավորված հայ զինվորները դեռեւս գտնվում են Ստեփանակերտի հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Նրա փոխանցմամբ` երկու վիրավորների Վոլոդյա Յուրայի Ծատրյանի եւ Արայիկ Գեղամի Մավրեյանի աողջական վիճակը բավարար է, թեեւ չեն կարող ասել, թե երբ դուրս կգրվեն եւ ապաքինումից հետո կկարողանան շարունակել ծառայությունը, թե` ոչ:

Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհված  կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանի մասին այս անգամ եւս Սենոր Հասրաթյանը  տվյալներ չհաղորդեց` նշելով, որ ինչ անհրաժեշտ է եւ բխում է պետության բանակի շահերից, իրենք տալիս են, իսկ ինչ բխում է մեր հետաքրքրասիրությունից, չեն կարող բավարարել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 5-ի, լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել էր ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձը: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել էին պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնել էին, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել են նշանակալի կորուստներ:

Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ էր ունեցել նաեւ հայկական կողմը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել էին շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ