News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 22-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացել է Վահագն Չախալյանի գործով առաջին դատալսումը, որն անցել է օրենքի կոպիտ խախտումներով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոսյանը, դատավորը Վ. Չախալյանին ուղղված իր հարցերով ցույց է տվել, որ իր համար նրա մեղավորությունն արդեն ապացուցված է: "Օրինակ, նա հարցնում էր, թե 2006 թվականի ցույցերի ժամանակ ինչո՞ւ ես մտել համալսարանի շենք, ինչո՞ւ ես մտել դատարանի շենք: Բանն այն է, որ ըստ մեղադրանքի, Չախալյանը 2006 թվականին տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից է եղել: Փաստորեն դատավորն, առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու իր համար արդեն այդ մարդուն մեղավոր է համարում եւ հարցնում է, թե ինչո՞ւ ես դեմ, որ վրացիները սովորեն Ախալքալաքի համալսարանում, նաեւ հայտարարում է, թե «դու ռասիստ ես»,- նշեց Ռ. Թաթոսյանը:

Նրա ներկայացմամբ, դատավարության ընթացքում պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները մերժվել են: Դրանցից մեկը վերաբերել է Ախալքարակի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին եւ նրա որդուն հարցաքննության կանչելուն, քանի որ նրանք 2006 թվականին տեղի ունեցած ցույցերի գործով, որտեղ բողոքարկվում էր տեղական ընտրությունների արդյունքները, անցնում են որպես տուժող: Պաշտպանական կողմը նաեւ զենքի դատահետքաբանական փորձաքննության միջնորդություն է ներկայացրել, որը նույնպես մերժվել է: Եվ միայն այն բանից հետո, երբ պաշտպանական կողմը միջնորդել է, որ այդ դատահետքաբանական փորձաքննությունը կատարվի իրենց հաշվին, դատարանը ընդունել է միջնորդությունը: Դրանից զատ, թույլ չի տրվել հայ լրագրողներին ձայնագրել դատական նիստը, իսկ նիստի վերջում դատավորը թույլ չի տվել, որպեսզի Վահագն Չախալյանը հանդես գա հայտարարությամբ: Դատական նիստը հետաձգվել է երկու ամսով` մինչեւ սեպտեմբերի 18-ը:

Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք-ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ եւ Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության նախագահ Վ. Չախալյանը ձերբակալվել է 2008 թվականի հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, իսկ այս տարվա ապրիլի 7-ին էլ Ախալցխայում առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է մի քանի հոդվածներով` զենք զինամթերքի ձեռք բերում եւ պահպանում, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում, ոստիկանության աշխատակցին ցույց տված զանգվածային դիմադրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ