Ամերիկյան Specialty Medical Supplies ընկերության պեկինյան գործարանի աշխատակիցները արդեն մի քանի օր է պատանդ են պահում ընկերության տնօրեն Չիպ Ստրանսին: Ինչպես լրատվամիջոցներին է հաղորդել ինքը գործարարը, աշխատակիցները պահանջում են, որպեսզի նրանց վճարվի ճիշտ այնպիսի փոխհատուցում, ինչպես որ վճարվել է նրանց 30 գործընկերների՝ կապված անձնակազմի կրճատման եւ նրանց աշխատանքից հեռացնելու հետ:
Սթարնսի խոսքով՝ մոտ 80 աշխատակիցներ արգելափակել են բոլոր մուտքերն ու խանգարել իրեն քնել՝ վառ լույս գցելով իր պատուհաններին ու թակելով դրանք: Նա դեռեւս չի կարողանում լքել իր գրասենյակը: Այնտեղ է նաեւ ոստիկանությունը, որը հայտարարում է, որ հասարակակն կարգն է ապահովում, սակայն տեղի ունեցողին չի միջամտում, հաղորդում է Associated Press-ը:
Պեկինի արվարձանում տեղակայված գործարան են ժամանել նաեւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:
Ինչպես գրում է «Լենտա.Ռու-ն», Սթարնսը Պեկին է ժամանել հունիսի 18-ին՝ գործարանում որոշակի փոփոխություններ կատարելու: Կապված աշխատանքից ազատվելու լուրերի հետ՝ աշխատակիցները սկսել են փոխհատուցում պահանջել:




























