Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. տուժել է ավելի քան 50 մարդ:

Երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 2-ին ինդոնեզական Սումատրա կղզում: Հիպոկենտրոնը տեղակայված է եղել կղզու մակերեսից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր խորությամբ: Ցնցումները զգալի են եղել մոլորակի` մեծությամբ 6-րդ կղզու հյուսիս-արեւմուտքում, այդ թվում` Բանդա-Աչեխ նահանգի մայրաքաղաքում, փոխանցում է «Ռոսսիյսկայա գազետան»:

2004-ին Սումատրայի հյուսիս-արեւմտյան ափամերձ շրջանում տեղի էր ունեցել վերջին 40 տարիների ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը: Դրա արդյունքում առաջացած ցունամին խլել էր Հնդկական օվկիանոսի 12 երկրների հարյուր հազարավոր քաղաքացիների կյանք: