Ռուսաստանն ամբողջությամբ արգելել է Լիտվայից կաթնամթերքի ներկրումը: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Ըստ նրա` համապատասխան փաստաթղթերն ստորագրվել են հոկտեմբերի 6-ին եւ ուղարկվել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայություն:
Հիշեցնենք, որ Լիտվայից կաթնամթերքի ներկրման արգելք կիրառելու մասին հաղորդվել էր դեռեւս հոկտեմբերի 5-ին: Ավելի վաղ Օնիշենկոն հայտարարել էր, որ բողոքներ ունեն լիտվական կաթնամթերքի որակի եւ անվտանգության հետ կապված, այդ թվում նաեւ «Սվալյա» պիտակով արտադրանքի:
Ռուսաստանը լիտվական կաթնամթերքի ներկրումը կկրճատի հոկտեմբերի 7-ից




























