Ղրղըզստանում կրկին բողոքներ են՝ կապված Կումտոր ոսկու հանքի հետ: Բնակիչները կրկին պահանջում են չեղյալ հայտարարել Centerra Gold կանադական ընկերության հետ պայմանագիրը:

Ավելի վաղ երկրի պետական կոմիտեները մի շարք խախտումներ էին հայտնաբերել Centerra Gold-ի հետ պայմանագիրը կնքելիս: Ըստ պայմանագրի՝ Ղրղըստանը ստացել է ընկերության բաժնետոմսերի մոտ 33 տոկոսը: Կումտորի ակտիվները գնահատվում են 1,665 մլրդ դոլար:

«Պահանջում ենք չեղյալ հայտարարել Կումտորի վերաբերյալ բոլոր պայմանագրերը: Այն ինչ առաջարկում է պետությունը, մեզ չի բավարարում»,- ակցիայի մասնակիցների խոսքերը մեջբերում է Kg.24 գործակալությունը: Նրանք պահանջում են, որ ոսկու հանքի 67 տոկոսը մնա Ղրղըզստանին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հանրահավաքի մասնակիցները ագրեսիա են ցուցաբերել պաշտոնյայի հանդեպ, ով դուրս է եկել նրանց հետ բանակցելու: