Ոստիկանությունն ստացել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ իրեն եւ իր ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովելու վերաբերյալ դիմումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ իրեն զանգահարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եւ տեղեկացրել, որ ոստիկանությունը պատրաստակամ է ապահովելու իր անվտանգությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր եւ իր ընտանիքի անվտանգությունը ապահովելու նպատակով: Նրա դիմումի առիթը Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանի՝ հոկտեմբերի 10-ին yerkir.am կայքին տված հարցազրույցն է, որտեղ պաշտոնյան ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես»: