Ամենայն հավանականությամբ, արդեն հոկտեմբերի 25-ին ամերիկացի քաղաքական գործիչները պետք է արդարանան բրիտանական Guardian թերթի հրապարակած նոր նյութերի պատճառով:
Պարզվել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են աշխարհի միանգամից 35 առաջնորդի հեռախոսները: 2006թ. փաստաթղթում նշվում է, որ ԱԱԳ-ն Սպիտակ տանը, Պետդեպին եւ Պենտագոնին կոչ է արել կիսվել իր կապերով: Պետությունների ղեկավարների հեռախոսահամարները հետախուզությանն է հանձնել մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում, հայտնում է rbc-ն:
Նաեւ անվանվում են աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների անունները, որոնց հեռախոսները գաղտնալսել է ԱԱԳ-ն: Սնոուդենի բացահայտած փաստաթղթերում նշվում է, որ այս դեպքում որեւէ օգտակար հետախուզական տեղեկատվություն ստանալ չէր հաջողվել:
Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել վերջին բացահայտումը, ընդունելով, որ մինչ այդ էլ մի շարք պետությունների հետ (Ֆրանսիա եւ Գերմանիա) հարաբերություններում խնդիրներ էին առաջացել` ԱՄՆ-ի սահմաններից դուրս ապօրինի գաղտնալսման տվյալները բացահայտելու պատճառով:





























