2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ, Ուկրաինայի փաստացի բնակչության թիվը նվազել է 5.5%-ով. մինչեւ 42 մլն 995 հազար 520 մարդ՝ 2013թ. հունիսի սկզբի համեմատ, բայց առանց հաշվի առնելու Ղրիմն ու Սեւաստոպոլը: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի վիճակագրական պետական ծառայությունը:
Միաժամանակ, Ուկրաինայի մշտական բնակչության թիվը հունիսի 1-ի դրությամբ նույնպես նվազել է 5,5%-ով՝ մինչեւ 42 մլն 825 հազար մարդ: Ընդ որում, քաղաքային բնակիչների թիվը նվազել է 5,2%-ով՝ մինչեւ 29 մլն 460 հազար մարդ, գյուղական բնակավայրերինը՝ 6%-ով՝ մինչեւ 13 մլն 365 հազար:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ին, Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակիչներին հաշվի առնելով, Ուկրաինայի բնակչությունը կազմում էր 45 մլն 480 հազար մարդ, մշտական բնակվողների թիվը 45 մլն 299 հազար էր: