News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղում այսօր՝ հուլիսի 22-ի, վաղ առավոտյան, ականի պայթյունի հետեւանքով վիրավորված եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ընկերոջ՝ Գառնիկ Ավետիսյանի կինը՝ Հերմինեն, քիչ առաջ «Էրեբունի» ԲԿ-ում ուշաթափվել է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտ 20 րոպե կնոջ վիճակը չէր կարգավորվում. դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վիրավորների՝ վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված տասնյակ հարազատները դուրս են եկել բժշկի սենյակից, որտեղ նրանց մանրամասն ներկայացրել են վիրավորների վիճակը:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գառնիկ Ավետիսյանը ողնաշարի վնասվածք եւ աջ սրունքի կոտրվածք ունի, իսկ մեքենայի մյուս ուղեւորը՝ Արթուր Բաղդասարյանը, կրծքավանդակի ծանր վնասվածք: Ինչ վերաբերվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, որն ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ունի գլխուղեղի սալջարդ եւ արյունազեղում, Արմեն Մուրադյանը նշեց, որ առայժմ վաղ է նրա ստացած վնասվածքների վտանգավորության մասին խոսելը:

«Արյունազեղումը լուրջ բան է, բայց այն վիճակում չէ, որ ասենք՝ վտանգավոր է, աջ դաստակի վնասվածք էլ ունի, ինչպես նաեւ գլխուղեղի սալջարդ»,- նշեց նա:

«Էրեբունի» ԲԿ փոխտնօրեն Միքայել Մանուկյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ Արմավիրի քաղաքապետին պատրաստում են վիրահատության. այսօր կվիրահատեն նրա 5-րդ մատի կոտրվածքը:

Նշենք, որ 3 վիրավորներն էլ այս պահին վերակենդանացման բաժանմունքում են:

Հիշեցնենք, որ դեպքը ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ