News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լամբադա կամրջի մոտ հուլիսի 22-ին, ժամը 19:00-ի մոտ 267 համար երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 6 ուղեւորներից 4-ը ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել, իսկ հղի կինն ու եւս մեկ տուժած հոսպիտալացվել են: Այս մասին NEWS.am-ին ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ՝ սկզբում հիվանդանոց են ընդունվել միանգամից 5 հիվանդ, այնուհետեւ տեղափոխվել է եւս մեկը: Նրանցից 4-ը հետազոտվել են եւ ուղարկվել տուն, նրանց ծախսերը կհոգա պետությունը:

«17 շաբաթական հղիության մեջ գտնվող երիտասարդ կնոջը կտեղափոխենք ծննդատան պաթոլոգիայի բաժին, վտանգավոր ոչինչ չկա: Բացի նրանից՝ մոտ 40 տարեկան մի տղամարդ էլ է հոսպիտալացվել, նա էլ ունի քթի կոտրվածք, այս պահին քիթ-կոկորդի բաժանմունքում է»,- ասաց նա:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված 4 ուղեւորներն էլ հետազոտվել են եւ ուղարկվել տուն. նրանք ունեին թեթեւ մարմնական վնասվածքներ:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով ԱԻՆ-ին, հայտնել էր, որ «Բոգդան» մակնիշի 267 համարի ավտոբուսը, որը սպասարկում է Երեւան-Աբովյան երթուղին, ժամը 19:00-ի սահմաններում հարվածել է Mercedes մակնիշի մեքենայի, այնուհետեւ գովազդային վահանակի: Վթարի հետեւանքով տուժել էր 15 ուղեւոր, որից 9-ին տեղափոխել էին հիվանդանոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ