News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The Washington Post»-ում հրապարակված Սթիվեն Հեդլիի հոդվածը, ով 2005-2009թ.թ. եղել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ խորհրդական:

Մալայզիական ավիաուղիների MH17 չվերթի ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունն ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռեց Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի կողմից անջատականներին աջակցելու հանգամանքին: Սակայն ամենակարեւոր հարցերը նախկինի պես անպատասխան են մնում. ինչի՞ է ունակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Որքա՞ն հեռուն նա կգնա: Եվ ի՞նչ պետք է անի Միացյալ Նահանգները:

Պուտինը հրահանգեց 2008 թվականին ներխուժել Վրաստան, 2014 թվականին՝ ներխուժել Ղրիմ, իսկ հիմա հրահանգում է իրավիճակն ապակայունացնել Արեւելյան Ուկրաինայում: Միաժամանակ, նա ոչնչացրեց սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայում ստեղծված կարգը, որը Խորհրդային միության անկումից հետո ընդունել էին եվրոպական բոլոր երկրները (այդ թվում՝ Ռուսաստանը). գոյություն ունեցող սահմանների, բոլոր պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ընդունում եւ բոլոր պետությունների՝ միություններ ընտրելու իրավունք՝ առանց ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման:

Ի՞նչ է ուզում Պուտինը: Նա Եվրոպայի այլ տեսլական ունի: Նա ձգտում է Ռուսաստանի հզորությունը վերականգնել պետությունների կոնֆեդերացիայի (Եվրասիական միություն), որտեղ գերիշխում է Ռուսաստանը, ինչպես նաեւ առեւտրի եւ անվտանգության ոլորտում դրա հետ կապված կազմակերպությունների միջոցով: Նա սկզբունքային է, համբերատար եւ ռազմավարությամբ է գործում: Անդամներն են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը, իսկ Հայաստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանն իրենց ժամին են սպասում:

Բայց Պուտինին հարկավոր է Ուկրաինան՝ իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական նախագծին կշիռ հաղորդելու համար: Դրա համար հարկավոր է Ուկրաինային խանգարել անդամակցել Եվրամիությանն եւ ՆԱՏՕ-ին: Ղրիմը բռնակցելու եւ Ուկրաինայի արեւելքում անջատականներին սադրելու ճանապարհով Պուտինը ցանկանում է երկու բանի հասնել: Նա ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա: Եվ նա յուրովի տարածքային վեճ է ստեղծում Ռուսաստանի հետ, որը ձգտում է եվրոպական պետությունների մոտ մարել Ուկրաիային ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ դարձնելու ցանկությունը:

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համակարգված պատժամիջոցների նպատակը պետք է լինի այն, որպեսզի Պուտինին համոզի Ուկրաինայից հետ կանչել ռուսական զենքն ու վարձկաններին եւ դադարեցնել անջատականներին աջակցություն տրամադրել: Դրանից հետո ուկրաինական կառավարությունը կարող է ինքնավարության մասին բանակցություններ սկսել իր արեւելյան քաղաքացիների հետ, որոնց նա ցանկանում է հետ բերել եւ որոնց ձգտում է նաեւ Ռուսաստանը, ինչպես ինքն է պնդում, սակայն ռուսական ներկայությունն ու անջատականներին աջակցությունն այդ անհնար է դարձնում: Նման բանակցությունները կարող են շարունակել ուղին, որպեսզի ուկրաինական կառավարությունը դիմի Ղրիմի իր քաղաքացիներին նրանց խնդիրների եւ կարգավիճակի շուրջ: Այդ երկխոսությունը նույնպես պետք է ազատ լինի ռուսական պարտադրանքից:

Բայց արդյո՞ք պատժամիջոցները բավարար են: Ո՛չ: Պուտինը մեծ մասնագետ է Ռուսաստանի հարեւանների խնդիրները սեփական նպատակներն առաջ մղելու համար օգտագործելու հարցում: Պուտինի գործողությունները դատապարտելի են: Սակայն հարկավոր է Ռուսաստանի համար դուռը բաց թողնել այն դեպքի համար, եթե նա վերադառնա «սառը պատերազմի» ավարտից հետո գոյություն ունեցող ժամանակաշրջանի փոխհամաձայնությանը. կա՛մ Պուտինի տեսակետի փոփոխության արդյունքում (չնայած այդ քիչ հավանական է), կա՛մ այն ռուսաստանցիների ջանքերի, որոնք հակված են ավելի խաղաղ եւ ժողովրդավարական ապագային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ