News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում «Hyundai» հետ է կանչում ավելի քան 419 հազար ավտոմեքենա ու ամենագնաց, որպեսզի ուղղի կասեցման արգելակները, լուծի յուղի արտահոսքի խնդիրները, հաղորդում է «kansas.com»-ը:

Սա վերաբերում է 2001-2006թթ. տարիների «Santa Fe» 225 հազար ամենագնացների: Փորձագետների համաձայն՝ առջեւի պտուտակային զսպանակները այդ մեքենաներում կարող են ժանգոտել եղանակային պայմանների պատճառով եւ կոտրվել՝ վնասելով անվադողերը, ինչը կարող է վթարների հանգեցնել: Մեքենայի սեփականատերերը այդ մասին կտեղեկանան սեպտեմբերի վերջին:

Հետ են կանչվելու նաեւ «Sonata» մակնիշի 133 հազար 75 մեքենա, որոնք արտադրվել են 2011թ.-ին: Դրանցում կարող են արտահոսել արգելակման հեղուկը, ինչն ավելացնում է արգելակման ուղու երկարությունը: Բացի այդ, «Hyundai»-ն հետ է կանչում 2007-2012թթ.-ի «Veracruz» մակնիշի 61 հազար 122 ամենագնաց: Այստեղ կարող է արտահոսել եւ գեներատորի մեջ հայտնվել մեքենայի յուղը, ինչի հետեւանքով անջատվեն էներգոհամակարգերը եւ կանգ առնի շարժիչը:

«Hyundai» ընկերության ներկայացուցիչն անվճար կվերացնի հնարավոր տեխնիկական խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ