News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Apple» ընկերությունը կարգավորել է «Գտնել իմ iPhone-ը» ծառայության մեջ գոյություն ունեցող խափանումները, որի օգնությամբ հաքերները կարող էին օգտատերերի անձնական էջերի մուտք ունենալ, այդ թվում՝ հայտնի անձանց սկանդալային մերկ լուսանկարների: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «ZDNet» կայքին:

Օգոստոսի 31-ին անանուն «4chan» կայքի օգտատերերից մեկը հայտարարել էր, որ «iCloud» էջերի շուրջ 100 հայտնի մարդկանց լուսանկարի մուտք է ստացել, այդ թվում՝ Ջենիֆեր Լոուրենսի, Արիանա Գրանդեի, Քեյթ Ափթոնի եւ Ռիհանայի: Դրանից մեկ օր առաջ «AppleID»-ի գաղտնաբառը ներբեռնվել էր «GitHub» կայքում: Գաղտանաբառն օգտագործել է «Find My iPhone» ծրագրի խոցելիությունը, որի հետեւանքով հաքերները կարողացել են գտնել էջի գաղտնաբառը:

Այս գործիքի կիրառման համար հաքերներից պահանջվել է իմանալ էջի օգտատիրոջ անունը, սակայն դրա դերում օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն է, որը, որպես կանոն, այդքան էլ չեն թաքցնում:

Հայտնի չէ, թե ինչպես են կոտրվել հոլիվուդյան աստղերի էջերը, սակայն «ZDNet»-ը նշում է, որ այդ երկու իրադարձությունների միջեւ կապը շատ հավանական է: Այս պահին խափանումը կարգավորված է, նման եղանակով գաղտանաբառ հավաքելու փորձը «Apple»-ն արգելափակում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ