Երեւանում, սեպտեմբերի 1-ի երեկոյան Սայաթ Նովա փողոցում գտնվող «Ֆեյմս» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
NEWS.am-ի տեղեկություններով՝ վեճը թեժացել եւ ծեծկռտուքի է վերածվել արդեն դրսում՝ ակումբի դիմաց: Այն ծագել է ակումբի տնօրենի ու մի քանի երիտասարդների միջեւ, միջամտել են նաեւ տնօրենի ընկերները: Նրանք քաշքշել եւ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ծեծկռտուքին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները եւ բերման ենթարկել կռվի մասնակիցներին: Կռվի պատճառների մասին մեզ չհաջողվեց տեղեկություն ճշտել, ոստիկանությունից միայն հաստատել են, որ միջադեպ է եղել: