Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար եւ միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկիի Մոսկվայում գտնվող ունեցվածքը կալանավորվել է, հաղորդել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Հաստատվել է, որ «Էլիտ-Հոլդինգ» ՓԲԸ-ին, որի համասեփականատեր է Կոլոմոյսկին, քաղաք Մոսկվայում գրասենյակային շենք է պատկանում, իսկ դրա վարձակալությունից ստացված շահույթը Կոլոմոյսկիի կողմից կարող օգտագործվել Ուկրաինայի հարավ-արեւլքում հանցավոր գործունեության ֆինանսավորման նպատակով», - հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարկինը նաեւ հաղորդել է, որ Քննչական կոմիտեն «Իգոր Կոլոմոյսկիի այլ ակտիվների հայտնաբերման ուղղությամբ շարունակում է աշխատանքերը, այդ թվում՝ Ղրիմի Հանրապետությունում»:
Ավելի վաղ, Մոսկվայի Բասմանի դատարանը թույլտարել էր Իգոր Կոլոմոյսկու հեռակա կալանքը:
Ավելի վաղ Իգոր Կոլոմոյսկու եւ Արսեն Ավակովի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, պատերազմի վարման անթույլատրելի միջոցների ու մեթոդների կիրառման, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, մարդանց առեւանգման հոդվածներով։ Նրանց երկուսի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Վերջիններս հերքել են Մոսկվայի մեղադրանքները եւ հայտարարել, որ նրանց անհանգստացնում ռուսական քննիչների գործողությունները: