Չինաստանի արեւելյան՝ Ցզյանսի նահանգում սննդային թունավորման ախտանիշներով ավելի քան 320 մարդ է հոսպիտալացվել: «Սինխուա» գործակալության փոխանցմամբ, տուժածների մեծ մասը երեխաներ են:
Համաձայն տեղեկությունների, երկուշաբթի օրվանից բարձր ջերմաստիճանով, սրտխառնոցով առավելապես 3-18 տարեկան բնակիչներ են դիմել հիվանդանոցներ: Հինգշաբթի օրվա դրությամբ՝ 21 մարդ դեռեւս բժիշկների վերահսկողության տակ է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Թունավորման պատճառը, ամենայն հավանականությամբ, մանրէային վարակն է:
Միջադեպի հանգամանքների բացահայտման նպատակով հետաքննություն է իրականացվում: