Անգլիկան եկեղեցու հովվապետ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին խոստովանել է, որ երբեմն կասկածում է աստծո գոյությանը, գրում է The Independent թերթը:
Ուելբին հայտարարել է, որ վերջին անգամ կասկածել է Բարձրյալի գոյությանը աշխարհում տիրող անարդարության պատճառով:
Արքեպիսկոպոսը հստակեցրել է, որ այդ թեականությունները իրեն պատել են շան հետ առավոտյան վազքի ժամանակ:
«Օրերս ես աղոթում էի եւ այն ավարտեցի աստծուն ուղղված հարցադրումով. Արդյոք ժամանակը չէ՞ ինչ որ բան անել, եթե դու այստեղ ես», - պատմել է Ուելբին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նա խոստովանել որ, որպես անգլիական եկեղեցու առաջնորդի՝ հավանաբար, վերջինիցս նմանատիպ հայտարարություններ չէին սպասում:
Քենթերբերիի արքեպիսկոպոսն Անգլիական եկեղեցու, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի Անգլիկան համայնքի հոգեւոր առաջնորդն է: