Մինսկում կոնտակտային խմբի մասնակիցները պայմանավորվել են հրադադարի, շփման գծում կանգ առնելու եւ Ուկրաինայում 30 կմ-անոց անվտանգության գոտի ձեւավորելու մասին, բանակցությունների ավարտին հայտնել է երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման։
Սեպտեմբերի լույս 20-ի գիշերը ստորագրված հուշագիրը 9 կետից է բաղկացած, որոնց թվում է նաեւ զենքի բոլոր տեսակների կիրառման եւ հարձակողական գործողությունների արգելքը, ավիացիայի թռիչքների եւ արտասահմանյան թռչող սարքերի ագելքը՝ բացառությամբ անվտանգության գոտում ԵԱՀԿ-ի սարքերի, հրադադարի գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայումը, հակամարտության գոտուց արտասահմանցի բոլոր վարձկանների հեռացումը եւ այլն։ Կողմերը պայմանավորվել են նաեւ ռազմագերիների փոխանակումը շարունակելու մասին։ Ընդ որում՝ Մինսկի բանակցություններում գրոհայինների կողմից գրավված տարածքների կարգավիճակի հարցը չի քննարկվել, հայտոնւմ է ՈՒՆԻԱՆ-ը։