Այսօր Գյումրիում մեկնարկեց ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող ամենամյա բարեգործական ձեռնարկը:
Բարեգործական ակցիայի առաջին օրը Լոս Անջելոսում գործող «Մի լույս, մի հույս» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները եւ կամավորները հագուստ, խաղալիք, կոշիկներ եւ վառելափայտ տրամադրեցին վագոն-տնակներում բնակվող բազմազավակ եւ ծնողազուրկ երեխաներ խնամող մի շարք ընտանիքների: Ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնի» եւ «Մի լույս, մի հույս» բարեգործական հիմնադրամի համատեղ բարեգործական ձեռնարկը կրելու է շարունակական բնույթ:
Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում՝ առանց մեկնաբանության:
Դուք նույնպես կարող եք մասնակցել «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկին: